SCPEC
Մուտք
Գաղտնագրի հիշեցում
Գրանցում
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ|Գրանցում
 Փնտրել
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ
ՀՔՄԽ 30-րդ հոբելյանական նիստ, 7-8 հոկտեմբերի 2009,
ք.Երևան



Հայաստանը Մրցակցության Միջազգային Ցանցի (ICN) անդամ է
ICN 9-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
Մամուլի հաղորդագրություններ
Հանձնաժողովը սկսում է լրագրողների` 2010 թ. հավատարմագրումը
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողներին` արդյունավետ համագործակցության համար եւ կատարում է լրագրողների` 2010 թվականի հավատարմագրումը:
 
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում 2010 թ. հավատարմագրման համար, Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն, անհրաժեշտ է զանգվածային լրատվամիջոցի կողմից մինչեւ 2010 թվականի հունվարի 27-ը Հանձնաժողով ներկայացնել`
 
1. գրավոր դիմում (հանձնաժողովի նախագահի անունով)` նշելով լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), բնակության վայրը (հասցեն),
2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),
3. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը,
4. լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսների ու հեռապատճենների համարները:
 
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:
12/01/2010
 2010
 Հունվար
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.