SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հանձնաժողովը հարուցեց վարչական վարույթ «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ

 Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում: Այն իր մեջ ընդգրկել է շուկայի կառուցվածքի և մրցակցային իրավիճակի վերլուծությունից մինչև գնագոյացում՝ ողջ շղթան: 

 Գյուղատնտեսության բնագավառում ներգրավված են շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք փաստացի իրենց արտադրանքի մշակման ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Այս հանգամանքը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն ունեն թունաքիմիկատների շուկայում տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ իր հերթին ուղղակի անդրադառնում է հայկական գյուղ մթերքների վերջնական գնի ձևավորման վրա: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մեր երկիր հիմնականում ներկրվում և իրացվում է 3 տիպի թունաքիմիկատ՝ միջատասպան դեղեր (ինսեկտիցիդներ ), մոլախոտերի դեմ դեղեր ( հերդիցիդներ) և հակասնկային հիվանդությունների համար կիրառվող դեղեր ( ֆունգիցիդներ): Ներկրման հիմնական երկրներն են Չինաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Հնդկաստանը և Գերմանիան:

Հանձնաժողովի վերլուծությունն ընդգրկել է 2017-18 թվականները, որոնց համաձայն վերոնշյալ երեք խումբ թունաքիմիկատների ներկրման և իրացման մասով էլ առկա են խոշոր ընկերություններ: Ընդհանուր առմամբ շուկայում գործում է 12 ընկերություն, որոնցից առաջատար ընկերության՝ «Նատալի Ֆարմի» մասնաբաժինը կազմել է 44 տոկոս, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31 տոկոս մասնաբաժնով, իսկ մնացած թվով 10 ընկերությունների մասնաբաժինները միասին կազմում է շուկայի 25 տոկոսը: Համաձայն մրցակցության օրենսդրության դրույթների, նշված ընկերություններն ունեն գերիշխող դիրք և իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Թունաքիմիկատների շուկայի ուսումնասիրությունը փաստում է, որ 2018-ին «Նատալի Ֆարմը» բարձրացրել է վաճառքի գինը

 Գնի բարձրացման պատճառներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ իսկապես, 2018 թվականին 2017-ի համեմատ բարձրացել են որոշ տեսակի թունաքիմիկատների ներկրման գները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել: Սակայն, գյուղացիական տնտեսություններին այն վաճառվել է անհամեմատ բարձր արժեքով, այսինքն ըստ էության վաճառքի գինը բարձրացել է շատ ավելի մեծ չափով, քան ձեռքբերման արժեքները և այլ ծախսերը միասին: Այսպես. 2017 թվականի առաջին կիսամյակում դիտարկվող ապրանքների ինքնարժեքը կազմել է 1 900 դրամ, իսկ մանրածախ վաճառքի գինը՝ 2 500 դրամ (+600), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ինքնարժեքը եղել է 2 100, իսկ վաճառքի գինը՝ 3 100 դրամ (+1000) : Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև ինքնարժեքն աճել է 10 տոկոսով, սակայն վաճառքի գինը ավելի քան կրկնակի՝ 24տոկոսով, ինչը հանգեցրել է նաև ընկերության շահութաբերության աճին:

 Վերոնշյալ խնդիրների հիման վրա Հանձնաժողովը իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ հարուցեց վարչական վարույթ՝ առաջիկայում խնդիրը առավել մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաև տնտեսվարողից տեղեկատվություն և հիմնավորումներ պահանջելու նպատակով:

 

05/02/2019
 2019
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.