SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Դեկտեմբերի 5-ը հռչակվել է մրցակցության համաշխարհային օր
Նոյեմբերի 8-12-ը Շվեյցարիայում անցկացված մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի որոշմամբ, դեկտեմբերի 5-ը հռչակվել է   Մրցակցության համաշխարհային օր:

Դեկտեմբերի 5-ն ընտրվել է այն պատճառով, որ 30 տարի առաջ` 1980 թվականին հենց այդ օրը ՄԱԿ-ն ընդունեց Մրցակցային քաղաքականության վերաբերյալ ժողովածուն, որը բազմաթիվ զարգացող երկրների համար ուղեցույց է հանդիսացել նոր մրցակցային օրենքների մշակման և ընդունման գործընթացում:

Մրցակցության համաշխարհային օր հռչակելու նպատակը մրցակցության ոլորտում հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Այս տարի այն ուղղվելու է օդային բերռնափոխադրումների ոլորտում հակամրցակցային համաձայնությունների դատապարտմանը` համաշխարհային հանրության ուշադրությունը բեւեռելով այդ հիմնախնդիրների շուրջ, որոնք լուրջ վնաս են հասցնում ոչ միայն առանձին երկրների, այլեւ համաշխարհային տնտեսությանը:

Վերջին տարիներին բացահայտված հակամրցակցային համաձյանությունների դեպքերը վկայում են, որ բեռնափոխադրումների ոլորտում գրեթե բոլոր հիմնական դերակատարում ունեցող ընկերությունները եղել են հակամրցակցային համաձայնության մասնակիցներ, և դրա արդյունքում սպառողները ստիպված են եղել չափազանց  բարձր գին վճարել ծառայությունների դիմաց:

 Զարգացող երկրները եւս չեն կարող զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների ազդեցությունից, հետեւաբար, զարգացող երկրների մրցակցային մարմինները, մրցակցության համաշխարհային օրվա նախաձեռնողների համոզմամբ,  ևս պետք է միանան այդ գործընթացին և պատասխանատվության միջոցներ կիրառեն այնպիսի միջազգային համաձայնությունների համար, որոնք բացահայտվում են:

«Ռեսուրսների սղության և թույլ օրենքների  պատճառով զարգացող երկրների մրցակցային մարմինները պետք է նորացնեն կամ կիրառեն տարբեր մեթոդներ միջազգային հակամրցակցային պրակտիկան կիրառելու համար: Մրցակցության համաշխարհային առաջին օրը` դեկտեմբերի 5-ը, պետք է լինի համաշխարհային արշավի օր»,- ասված է նախաձեռնության պաշտոնական նամակում:

 
05/12/2010
 2010
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.