SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքների

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձավ ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին՝ ներկայացնելով ձեռքբերումները, կատարված աշխատանքները, բազմաոլորտ ուսումնասիրությունների ամփոփ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձավ անելիքներին և առաջնահերթություններին:

2018 թ.-ին մեր երկիրը մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է արձանագրել


Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով, Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: Նշենք, որ մեր երկիրն առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրներում. Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղզստանը՝ 102-րդ տեղը: Գերազանցում ենք նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ. Վրաստանը գտնվում է 80-րդ, Լիտվան՝ 87-րդ, Լատվիան՝ 58-րդ, Սլովակիան 82-րդ, Հունգարիան՝ 99-րդ, Մոլդովան՝ 119-րդ, Ռումինիան՝ 94-րդ, Ուկրաինան՝ 110-րդ, իսկ Թուրքիան՝ 86-րդ հորիզոնականում։ Այս ֆորումի զեկույցը հանդիսանում է մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը և հիմք է հանդիսանում տարբեր միջազգային հարթակներում՝ տվյալ երկրի ընդհանուր զարգացման ցուցանիշը և առաջընթացը գնահատելու առումով: Այս խիստ էական ձեռքբերումը Ա. Շաբոյանը պայմանավորեց իրականացվող առավել ակտիվ տնտեսական քաղաքականության, հատկապես բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվ քաղաքականության և խոչընդոտների վերացման հետ. « Մրցակցային իրավիճակի վրա էականորեն դրական է անդրադարձել նաև ԵԱՏՄ անդամակացությունից հետո տասնյակ ոլորտներում թե արտահանող և թե ներկրող նոր տնտեսվարողների մուտքը, որը աշխուժություն է մտցրել շուկայում՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում»:

Մրցակցության արդյունքում, որոշ դեպքերում նույնիսկ մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները


Հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն՝ պարզելու, թե նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ ինչպիսի մրցակցային վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այսպես, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարվա տվյալների համաձայն ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն, 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինը այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5 %, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Իրավիճակը նույնն է սոցիալական կարևորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից հասնելով 56%-ի:

1 տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ը իրականացրել է թվով ավելի քան 113 ոլորտային ուսումնասիրություն


Ընթացիկ տարվում Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ոլորտային 113 ոլորտային ուսումնասիրություն՝ մրցակցային հնարավոր խնդիրների բացահայտման նպատակով: Ուսումնասիրությունների գերակշիռ մասը իրականացվել է առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության, հանքարդյունաբերության, ինչպես նաև արտադրության, առողջապահության, գյուղատնտեսության և հեռահաղորդակցության ոլորտներում: Կատարված աշխատանքի արդյունքում բացահայտվել, ինչպես նաև շատ դեպքերում կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ:

2018-ին բացահայտված ավելի քան 202 խնդրահարույց դեպքեր ուղարկվել են պետական այլ գերատեսչություններին


Հանձնաժողովի կողմից կատարված հարյուրավոր ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ բոլոր մրցակցային խնդիրներն են գտնվում ՀՀ մրցակցային մարմնի կարգավորման դաշտում: Բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: Այսպես, ընթացիկ տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ավելի քան 202 խնդրահարույց գործեր, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: Բոլոր դեպքերը ուղարկվել են համապատասխան պետական կառույցներին, որոշ դեպքերում դրանց մասին տեղեկացվել է նաև իրավապահ մարմիններին: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն իր խոսքում նշեց, որ թեև նախկին տարիների համեմատ, պետական գնումների ոլորտում խախտումներն անհամեմատ նվազել են, սակայն դեռևս շարունակում եմ արդիական մնալ մրցակցության տեսանկյունից խնդրահարույց դեպքեր:

ՏՄՊՊՀ-ը ընթացիկ տարում իրականացրել է ակտիվ աշխատանքներ՝ ԵԱՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի պաշտպանության ուղղությամբ
Հայկական երկու խոշոր ընկերություններ՝ «Դուստր Մարիաննան» և «Գրանդ Տոբակոն» իրենց արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս՝ հանդիպել էին մուտքի խոչընդոտների, ինչի արդյունքում սահմանափակվել էր նրանց մուտքը ՌԴ շուկա: Հաշվի առնելով , որ խնդիրը առաջացել է ՌԴ-ում, ՀՀ մրցակցային մարմինը գործընկերների հետ համագործակցության արդյունքում հասավ խնդրի լիարժեք լուծմանը:
Այս պահին Հանձնաժողովի վարույթում է նման ևս երեք գործ: Առաջին գործով բողոք է ներկայացրել «Տարոն-Ավիան»՝ ՌԴ օդանավակայանների կողմից խտրական գների կիրառման վերաբերյալ, ինչը թույլ չի տալիս հավասար պայմաններով մրցակցելու ռուսական ավիաընկերությունների հետ: Երկրորդ խնդիրը բարձրացրել է «Գրանդ Քենդին», որը տեղեկացնում է, որ ռուսական մի քանի ընկերություններ արտադրում և իրացնում են «Պանդա» անվանումով շոկոլադներ, որի իրավունքը սակայն չունեն, քանի որ նշված արտադրատեսակը գրանցված է իր անվամբ: Երրորդ դեպքում էլ հարցն առնչվում է ռուսական հրուշակեղենի շուկայի երկրորդ խոշորագույնը համարվող «ԿԴՎ գրուպ» ընկերության գործունեությանը: Վերջինիս դեմ բողոք են ներկայացրել տեղական շուկայի 6 արտադրողներ, որոնք տեղեկացնում են, որ ընկերությունը ՀՀ շուկայում իրականացնում է դեմպինգ, քանի որ սպառողին իր արտադրանքը իրացնում է ինքնարժեքից ցածր գնով,: Վերոնշյալ երեք գործերն էլ ընթացքի մեջ են և, ՏՄՊՊՀ-ը ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության միջոցով լինելու է հետևողական՝ հայկական ընկերությունները շահերը պաշտպանելու ուղղությամբ:

ՏՄՊՊՀ ջանքերով այսօր տասնյակ արտադրող ընկերություններ ակտիվորեն համագործակցում են ռուսական մանրածախ ոլորտի


Ընթացիկ տարում Հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացրել, որպեսզի հայկական արտադրող ընկերությունները ներկայացված լինեն ռուսական շուկայում: Այդ նպատակով Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի» ղեկավարներին: Ասոցիացիան խոշորագույնն է ՌԴ-ում, և դրա կազմի մեջ մտնում են ռուսական գրեթե բոլոր հիպերմարկետների ցանցերը՝ «X 5 Retail Group», «Лента», «Перекрёсток», «Пятерочка», «Магнит», «Метро», «Азбука вкуса», «Глобус», և այլն: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն իր խոսքում նշեց, որ Հանձնաժողովի նպատակն է, որպեսզի հայկական արտադրանքը հավասար մրցակցային պայմաններով ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում. «Այսօր իսկապես արտադրական և արտահանման մեծ պոտենցիալ ունենք, մեր շատ ապրանքներ կարող են մրցունակ լինել ԵԱՏՄ երկրներում , խնդիրը միայն վստահելի և երկարաժամկետ համագործակցության մեջ է, որի ուղղությամբ այսօր շարունակում ենք անել հնարավոր ամեն բան: Փաստն այն , որ համագործակցության հիմքն արդեն իսկ դրվել է և այն շարունակում է ակտիվորեն զարգանալ»:

24/11/2018
 2018
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.