SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
«Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ:
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի»  (leniency programme) կիրառումը: Այն պատասխանատվությունը մեղմացնող ներման (կամ համաներման) համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության կայացման փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին (տվյալ դեպքում` Հանձնաժողովին) եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ փաստեր: Փորձագետները միաժամանակ առաջարկում են բարձրացնել հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքի չափը. ներկայումս գործող` խախտումը թույլ տված ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի փոխարեն մինչեւ 10 տոկոս, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Փորձագետների կարծիքով, հանդուրժողականության սկզբունքի կիրառումը կմեծացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հնարավորությունները, տնտեսվարողներին զերծ կպահի խախտումների դիմելու գայթակղությունից: Վիճակագրությունը ցույց է տվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ այս սկզբունքը կիրառվում է, հակամրցակցային համաձայնությունների 80 տոկոսից ավելին բացահայտվել է այս եղանակով: Այս գաղափարի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովը նպատակ ունի պարզել հանրության եւ մասնագիտացված շրջանակների չմիջնորդավորված տեսակետները:
 
Հարցման արդյունքների պատկերն առավել օբյեկտիվ կլինի, եթե հնարավորինս շատ մարդ մանսակցի ու հայտնի իր տեսակետը: Ուստի խնդրում ենք ակտիվորեն մասնակցել հարցմանը, այցելել www.competition.am.
1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2. Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3. Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
 
Հարցումն սկսվում է այսօր, կտեւի 15 օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ: Այնուհետեւ կամփոփվեն արդյունքները, կհրապարակվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրվեն մեկնաբանություններ ու պարզաբանումներ:

 
Ձեր տեսակետները կարող եք հայտնել ինչպես կայքում լրացնելով պատասխանները(պատասխանից առաջ նշելով յուրաքանչյուր հարցի համարը), այնպես էլ ուղղակիորեն հասցեին համապատասխան նամակ ուղարկելով: Ձեր տեսակետը շատ կարեւոր է:
31/08/2009
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.