SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Այսօր Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) փորձագետներ դոկտոր, պրոֆեսոր Իբերհարդ Ֆեսը եւ Մարտին Միտերմիերը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին եւ աշխատակիցներին ներկայացրեցին ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության համակարգում հանդուրժողականության սկզբունքի կիրառման վերաբերյալ իրենց առաջարկությունը: «Հանդուրժողականության սկզբունքը» (leniency programme) պատասխանատվությունը մեղմացնող ներման (կամ համաներման) համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության կայացման փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին (տվյալ դեպքում` Հանձնաժողովին) եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ փաստեր:
 
Փորձագետներն առաջարկում են մրցակցային օրենսդրության առաջիկա  բարեփոխումների ժամանակ հանդուրժողականության սկզբունքը կիրառել մի քանի դեպքերում եւ տարբերակներով. հակամրցակցային համաձայնության մասին հայտնող տնտեսվարող սուբյեկտին 100 տոկոսով ազատել տուգանքից, երկրորդ եւ հաջորդ խոստովանողների նկատմամբ տուգանքը մեղմացնել 20-50 տոկոսով եւ այլն:
 
Ի. Ֆեսը միեւնույն ժամանակ առաջարկում է հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքը նախորդ տարվա հասույթի 2 տոկոսից բարձրացնել մինչեւ 10 տոկոսի, ինչպես Եվրամիության անդամ երկրներում է:
23/07/2009
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.