| Հաճախ տրվող հարցեր |
 |
| Ինչո՞ւ գրանցվել ՀՀ ՏՄՊՊՀ կայքում |
| Ինչպե՞ս հարց ուղղել Հանձնաժողովի նախագահին |
| Ինչպե՞ս գրանցվել նորությունների համար ՀՀ ՏՄՊՊՀ կայքում |
| Ինչպե՞ս գտնել Հանձնաժողովի որոշում |
| Ինչպե՞ս քաշել վիդեո ֆայլ ՀՀ ՏՄՊՊՀ կայքից |
| Ւնչպե՞ս մասնակցել ինտերնետ-հարցազրույցի |
 |
| Ինչո՞ւ գրանցվել ՀՀ ՏՄՊՊՀ կայքում |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքում տեղակայված տեղեկատվությունը բաց է ցանկացած այցելուի համար` առանց որեւէ սահմանափակման: Սակայն կայքի մի քանի էջերից օգտվելու համար անհրաժեշտ է Ձեր անձի կամ ընկերության վավերացում: Նման վավերացումն առկա է միայն այն էջերի համար, որտեղ օգտվողը փոխանցում է անձնական տեղեկատվություն անմիջապես Հանձնաժողովին: Գրանցման ձեւը օգնում է մեզ վավերացնել Ձեզ որպես օգտվող եւ պահպանել Ձեր մասին տեղեկությունները՝ հետագա օգտագործման համար: ՏՄՊՊՀ կայքում գրանցվելու դեպքում Դուք հնարավորություն եք ստանում լրացնել դիմում-բողոքների բոլոր ձեւերն առցանց եւ ուղարկել դրանք առավել արագ եւ հեշտ: Փաստաթղթերի փոխանցման նման համակարգն իրենից ներկայացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարեւոր գործոն: «Ինտերնետ-հարցազրույց» բաժնում բուն հարցազրույցների դիտարկումից բացի գրանցված օգտվողները նաեւ հնարավորություն ունեն ուղղել հարցեր: Այսպիսով, գրանցումը կօգնի մեզ պահպանել ձեր տվյալները եւ վավերացնել դրանք ամեն անգամ, երբ դուք մուտք եք գործում համակարգ: Գրանցումից հետո ձեր էլ-փոստին կուղարկվի նամակ, որի միջոցով մենք կվավերացնենք ձեր ինքնությունը եւ ձեր էլ-փոստի հասցեն: Այնուհետեւ, դուք հնարավորություն եք ստանում մուտք գործել կայք՝ մուտքագրելով ձեր էլ-փոստի հասցեն եւ գաղտնագիրը, որը դուք նախապես ընտրում եք ձեր մուտքագրի ստեղծման ժամանակ:
Մանրամասն տեղեկություններ կայքի կանոնների մասին դուք կարող եք կարդալ այստեղ:
|
 |
| Վերև |
 |
| Ինչպե՞ս հարց ուղղել Հանձնաժողովի նախագահին |
Մուտք գործեք Հետադարձ կապ Հանձնաժողովի նախագահի հետ էջը եւ լրացրեք համապատասխան ձեւը: Ուղարկել ստեղնը սեղմելուց հետո հարցը կուղարկվի Նախագահի օգնականին, որն անձամբ կփոխանցի հարցը Նախագահին: Պատասխանի պատրաստ լինելուց անմիջապես հետո այն իր տեղը կգտնի համապատասխան էջում եւ կուղարկվի լրացման ձեւի մեջ ձեր կողմից նշված էլ-փոստի հասցեին:
|
 |
| Վերև |
 |
| Ինչպե՞ս գրանցվել նորությունների համար ՀՀ ՏՄՊՊՀ կայքում |
Ներմուծեք ձեր էլ-փոստի հասցեն վեբ-կայքի աջ ներքեւի անկյունում տեղադրված տողում եւ սեղմեք Գրանցվել: Սեղմելուց հետո ստուգեք ձեր էլ-փոստի հասցեն, որտեղ ձեզ կուղարկվի վավերացման համար նախատեսված նամակ: Խնդրում ենք սեղմել վավերացման համար նախատեսված հղման վրա, որպեսզի հաստատվի, որ տվյալ էլ-փոստի հասցեն ձերն է: Այս ամենը կատարելուց հետո դուք արդեն գրանցած եք մեր նորությունների համար: |
 |
| Վերև |
 |
| Ինչպե՞ս գտնել Հանձնաժողովի որոշում |
Հանձնաժողովի որոշում գտնելու համար կարելի է սկսել հասարակ որոնման ֆունկցիայից, որը գտնվում է էջի աջ կողմում: Եթե ոչ մի արդյունք չկա, եւ դուք համոզված եք, որ տվյալ որոշումը կայացվել է, դուք կարող եք բացել Որոշումներ բաժինը, ընտրել տարին եւ ամիսը: Դուք հնարավորություն ունեք դիտարկել բոլոր որոշումները անհրաժեշտ համարով որոշումն գտնելու համար: |
 |
| Վերև |
 |
| Ինչպե՞ս քաշել վիդեո ֆայլ ՀՀ ՏՄՊՊՀ կայքից |
Սկզբում մուտք գործեք կայքի Ելույթներ էջ, որտեղ դուք հնարավորություն ունեք ընտրել վիդեո ֆայլը: Մկնիկի աջ կոճակով սեղմեք վիդեո ֆայլի հղմանը եւ ընտրեք “Save target as…”: Այժմ դուք հնարավորություն ունեք պահպանել ֆիդեո ֆայլը ձեր համակարգչում եւ դիտել այն բեռնավորման ավարտից հետո: Հակառակ դեպքում դուք կարող եք ուղղակի սեղմել հղումը եւ դիտել վիդեո վայլն առցանց իրական ժամանակում՝ ունենալով արագ Ինտերնետ կապ: |
 |
| Վերև |
 |
| Ւնչպե՞ս մասնակցել ինտերնետ-հարցազրույցի |
Ինտերնետ-հարցազրույցի մասնակցելու համար Դուք պետք է գրանցված լինեք մեր ինտերնետային կայքում: Այնուհետեւ, վավերացման ընթացքն անցնելուց հետո, ներմուծեք ձեր էլ-փոստի հասցեն եւ գաղտնագիրը եւ մուտք գործեք Ինտերնետ-հարցազրույցի հիմնական էջ: Ընտրեք ցանկացած հարցազրույց, որը գտնվում է ընթացիկ հարցազրույցների ցուցակում: Հարցերի դիտարկման համար սեղմեք Նայել, հարց ուղղելու համար սեղմեք Հարցնել: Ավելի ուշ մուտք գործեք Ինտերնետ-հարցազրույցի էջը մեկ անգամ եւս եւ պատասխանը ձեր հարցին տեղակայված կլինի նարնջագույն գծի ներքեւում: |
 |
| Վերև |
 |