SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Վարշավա

 

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ մեկնել են Վարշավա:

Հայկական պատվիրակությանն ընդունել է Lեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին: Լեհաստանի մրցակցային մարմնի ղեկավարը, ողջունելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին, առանձնահատուկ կարևորել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության և երկկողմ համագործակցության համար՝ շեշտելով, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի օրակարգում գտնվող առաջնային հարցերից է նաև սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը:

ՄՊՀ ներկայացուցիչները Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ:

 

27/10/2021
 2021
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.