2016 թվականի հուլիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ստորագրեցին համատեղ աշխատանքային ծրագիր 2016 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աշխատանքային ծրագիրը նախատեսում է երկու հանձանժողովների միջեւ տեղեկատվությունների փոխանակման, փոխադարձ այցելությունների, միջազգային փորձի ուսումնասիրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանձնաժողովի աշխատակիցների ընդգրկում միջազգային միջոցառումների մասնակցության պատվիրակությունների կազմում եւ այլ կազմակերպչական աշխատանքներ իրականացում:
2011 թվականի դեկտեմբերի 12-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ հաստատվել է 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջեւ 2010 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրվել է համագործակցության Համաձայնագիր : Համաձայնագիրը կնքվել է երեք տարի ժամկետով` հետագա երկարաձգման հնարավորությամբ:
|