|
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համապատասխան մասնագետները երկօրյա պարբերականությամբ դիտանցումներ են իրականացնում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքային շուկաներում` ձևավորվող գնային միտումների մասին օպերատիվ տեղեկատվություն ունենալու նպատակով: «Վիճակագրություն» բաժնի ներքո ներկայացվում են Հանձնաժողովի գործունեության ամփոփ տվյալները և տարբեր ապրանքային շուկաներն ընդգրկող 12 առավել խոշոր մանրածախ առևտրի կետերում Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցման արդյունքները, ինչպես նաև դրանց համեմատականը միջազգային շուկաներում ձևավորված գների հետ:
Դիտանցումներն իրականցվում են բենզինի, դիզելային վառելիքի, հացի, ալյուրի, մակարոնեղենի, բրնձի, արևածաղկի ձեթի, կարագի, շաքարավազի, կաթնամթերքի, մսի, հավի ձվի և սուրճի շուկաներում: Դիտանցման համար հիմք են հանդիսանում Երևան քաղաքում ընդհանուր հարկման ռեժիմում գործող մանրածախ առևտրի առավել խոշոր կետերը, քանի որ դրանց է բաժին ընկնում Երևանի մանրածախ առևտրի նշանակալի բաժինը և, հետևաբար, այստեղ առաջացող գնային միտումներն են, որ տալիս են արժանահավատ ու ընդհանրական պատկեր` շուկայում տիրող իրավիճակի մասին:
Քանի որ շուկայում նշված ապրանքների առկայությունն ապահովվում է ներմուծման հաշվին, ուստի, տեղական գների ձևավորման համար էական նշանակություն ունեն միջազգային շուկաներում համապատասխան ապրանքների ձևավորված գները: Այդ իսկ պատճառով տեղական գների դիտանցման արդյունքների հետ համատեղ միևնույն ժամանակահատվածի համար ներկայացված են միջազգային շուկաներում գնային միտումները և այն հիմնական պատճառները, որոնք առաջացրել են գների աճ կամ նվազեցում:
Տվյալները ներկայացվում են ամսական կտրվածքով` ինչպես աղյուսակների, այնպես էլ գծանկարների տեսքով:
|