|
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առևտրի նախարարության կողմից: Նախագծի մշակման գործընթացը, որն իրականացվել է Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի ( AEPLAC) եւ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առևտրի նախարարության փորձագետների համատեղ մասնակցությամբ, տևել է շուրջ երկու տարի:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000 թվականի նոյեմբերի 6-ին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվել 2000 թվականի դեկտեմբերի 5-ին:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ` 2002 թվականի հունիսի 28-ին (ՀՕ-398-Ն), 2002 թվականի հոկտեմբերի 2-ին (ՀՕ-436-Ն), 2003 թվականի դեկտեմբերի 25-ին (ՀՕ-29-Ն), 2004 թվականի մայիսի 26-ին (ՀՕ-86-Ն), 2005 թվականի մայիսի 4-ին (ՀՕ-91-Ն) եւ 2007 թվականի փետրվարի 22-ին (ՀՕ-107-Ն):
|