SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Ներածություն

 

Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակում համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային գործակալությունների ու կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարերկրյա նմանատիպ կառույցների եւ մարմինների հետ:

Հանձնաժողովի միջազգային համագործակցությունն ուղղված է`

  • իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը,
  • օտարերկրյա պետություններում տնտեսական մրցակցության պաշտպանության գործընթացների ուսումնասիրությանը, առաջավոր փորձի ներդրմանը եւ մասնագետների որակավորման բարձրացմանը,
  • Հանձնաժողովի շահերից բխող միջազգային տեխնիկական աջակցության ծրագրերի մշակմանն ու իրագործմանը,
  • Հանձնաժողովի իրավասության շրջանակներում համաշխարհային տնտեսական միջավայրին ինտեգրվելու գործընթացի աջակցությանը,
  • օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ փոխհարաբերությունների խթանմանը,
  • համանման կառույցների հետ փորձի փոխանակմանն ու համագործակցությանը,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների կատարմանը: 

Հանձնաժողովն աշխատանքներ է իրականացնում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ համագործակցում է միջազգային այն կառույցների եւ կազմակերպությունների հետ, որոնք կարեւոր դեր ունեն աշխարհում տնտեսական մրցակցության համընդհանուր քաղաքականության, համագործակցության եւ փոխըմբռնման հարաբերությունների ձեւավորման հարցում:

Երկկողմ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովն յուրաքանչյուր տարի աշխատանքներ է իրականացնում օտարերկրյա պետությունների իրավասու պետական մարմինների հետ փորձի փոխանակման, առաջավոր փորձի ներդրման եւ աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացման, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման համար: Հանձնաժողովը մրցակցության ոլորտում երկկողմ համագործակցության վեց հուշագիր է ստորագրել Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռումինայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների հետ:

Հանձնաժողովն ակտիվ համագործակցում է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության, (ФАС России), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC), ինչպես նաև Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի հետ (KFTC ):

Բազմակողմ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովը մասնակցում է Միջազգային մրցակցության ցանցի (ՄՄՑ/ICN), ԱՊՀ  մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ/МСАП), Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) եւ ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի (ՄԱԱԶՀ/UNCTAD) տարեկան նիստերին եւ հանդիպումներին, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին: Այս համագործակցության արդյունքում նախագծվում եւ հաստատվում են մրցակցության քաղաքականության կիրարկման եւ օրենսդրությունների համապատասխանեցման համատեղ գործողությունների շրջանակները, համատեղ ուսումնասիրությունների իրականացման մեխանիզմները:

Հանձնաժողովը համագործակցում եւ նպատակային ծրագրեր է իրականացնում մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD), Համաշխարհային բանկի (ՀԲ/WB), Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID), Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի (ՄԱԱԶՀ/UNCTAD) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ:

Իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հանձնաժողովին վերապահված պարտավորությունների և հանձնառությունների իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ մրցակցության, պետական օժանդակության, սպառողների շահերի պաշտպանության և պետական ձեռնարկություններին առնչվող հարցերով:

Հանձնաժողովը, ելնելով ներկա փուլի իր հիմնական խնդիրներից, եւ նպատակ ունենալով լուծել նոր խնդիրները միջազգային սկզբունքներին համապատասխան, նախատեսում է ընդլայնել համագործակցությունը եւ իրականացնել ինստիտուցիոնալ զարգացման ու մրցակցության շահերի պաշտպանության քարոզչության ուղղված նոր համատեղ ծրագրեր ինչպես երկկողման, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

 

Վերև Տպել
 
 
22/09/2020
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.