Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի կայքում տեղակայված տեղեկատվությունը բաց է ցանկացած այցելուի համար` առանց որեւէ սահմանափակման: Սակայն կայքի մի քանի էջերից օգտվելու համար անհրաժեշտ է ձեր անձի կամ ընկերության վավերացում: Նման վավերացումն առկա է միայն այն էջերի համար, որտեղ օգտվողը փոխանցում է անձնական տեղեկատվություն՝ անմիջապես Հանձնաժողովին: Գրանցման ձեւը օգնում է մեզ վավերացնել ձեզ որպես օգտվող եւ պահպանել ձեր մասին տեղեկությունները՝ հետագա օգտագործման համար: ՏՄՊՊՀ կայքում գրանցվելու դեպքում դուք հնարավորություն եք ստանում լրացնել դիմում-բողոքների բոլոր ձեւերն առցանց եւ ուղարկել դրանք առավել արագ եւ հեշտ: Փաստաթղթերի փոխանցման նման համակարգն իրենից ներկայացնում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի՝ Կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարեւոր գործոն: «Ինտերնետ-հարցազրույց» բաժնում բուն հարցազրույցների դիտարկումից բացի գրանցված օգտվողները նաեւ հնարավորություն ունեն ուղղել հարցեր: Այսպիսով, գրանցումը կօգնի մեզ պահպանել ձեր տվյալները եւ վավերացնել դրանք ամեն անգամ, երբ դուք մուտք եք գործում համակարգ: Գրանցումից հետո ձեր էլ-փոստին կուղարկվի նամակ, որի միջոցով մենք կվավերացնենք ձեր ինքնությունը եւ ձեր էլ-փոստի հասցեն: Այնուհետեւ, դուք հնարավորություն եք ստանում մուտք գործել կայք՝ մուտքագրելով ձեր էլ-փոստի հասցեն եւ գաղտնագիրը, որը դուք նախապես ընտրում եք ձեր մուտքագրի ստեղծման ժամանակ:
Մանրամասն տեղեկություններ կայքի կանոնների մասին դուք կարող եք կարդալ այստեղ: