SCPEC
  
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը տոնում է իր
10-ամյակը


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 30-րդ հոբելյանական նիստ, 7-8 հոկտեմբերի 2009, ք.Երևան

ICN 12-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Միջազգային կազմակերպություններ
Եվրամիություն (EU)
 
Եվրամիությունը (EU) 27 անկախ պետությունների միություն է, որը հիմնված է Եվրոպական համայքների վրա եւ հիմնադրվել է խթանելու քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համագործակցությունը: Նախկինում այն ճանաչված է եղել որպես Եվրոպական  համայնք (EC) կամ  Եվրոպական տնտեսական  համայնք (EEC):

Եվրամիությունը եւ Հայաստանը միավորված են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով, որը ստորագրվել է 1996թ. եւ ուժի մեջ է 1999թ. հուլիսի 1-ից: Համաձայնագիրն ապահովում է երկկողմ համագործակցություն, որը ներառում է նաեւ տնտեսական համագործակցությունը: Ըստ համաձայնագրի 43 հոդվածի, Հայաստանը պարտավորվում է աջակցել՝ ստեղծելու առավել բարենպաստ գործարար միջավայր, ներառյալ տնտեսական մրցակցության խթանումը, գործարարության զարգացումը եւ սպառողների շահերի պաշտպանությունը:
 
Եվրամիության հետ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) կնքմանը հաջորդած ժամանակահատվածում գնալով սերտանում է համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների հետ: Համագործակցության նոր հեռանկարներ են բացվում Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում: Հետեւաբար Հանձնաժողովի համագործակցության շրջանակներում առանձնահատուկ տեղ են գրավում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ Հայաստան գործողությունների ծրագրի (ԳԾ) դրույթների նախագծման շուրջ իրականացվող բանակցությունները: Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում ակտիվ մասնակցել եւ մասնակցում է ԳԾ մշակման, նախագծման եւ ընթացիկ աշխատանքներին ու քննարկումներին:
 
Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ժամանակ 2002 թվականին համաձայություն էր կայացվել Հայաստանի կողմից ԳՀՀ իրականացման նպատակով իրավական մոտարկման ազգային ծրագրի մշակման անհրաժեշտության վերաբերյալ: Կարեւորելով համաձայնագրի իրագործումը որպես կողմերի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական եւ մի շարք այլ ուղղություններով կապերի ամրապնդման ու զարգացման համար անհրաժեշտ հիմքի ապահովումը ինչպես նաեւ նպատակ ունենալով իրականացնել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ Հայաստանում, 2004 թվականի տարեսկզբին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ նշված համաձայնագրի կիրառմանը՝ Ազգային ծրագրի մշակման աշխատանքներին:
Ազգային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության  օրենսդրության, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության  եւ ինստիտուցիոնալ կառուցվածքների համապատասխանեցումը Եվրամիության հետ եւ դրանց համահունչ զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ապահովումը: 
 
ԳՀՀ իրագործման Ազգային ծրագրի առաջնահերթ նպատակների իրագործման գործընթացի շրջանակներում Հանձնաժողովն ակտիվ համագործակցում է Քաղաքական եւ իրավական խորհրդատվության Հայ-Եվրոպական կենտրոնի (AEPLAC) հետ, ինչը ենթադրում է օրենսդրության եւ քաղաքականության համապատասխանեցում, ԵՄ ինտեգրման գործընթացի շուրջ բանակցությունների վարում, ԵՄ ինտեգրման գործընթացի իրականացում, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծում եւ ուժեղացում, մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում:
 
 
Հանձնաժողովն ակտիվ համագործակցում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀՁԿ) հետ: Այս համագործակցությունը Հանձնաժողովին հնարավորություն է տալիս մրցակցության քաղաքականության իրականացման առումով տեղեկացված լինել Եվրոպայում իրականացվող վերջին փոփոխություններին, մասնակցել համապատասխան քննարկումններին եւ միջազգային հանրությանը տեղեկացնել Հանձնաժողովի գործառույթների ու գործունեության մասին: Համագործակցության արդյունավետ ուղղություններից է Հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի մասնագետների մասնակցությունը կազմակերպվող սեմինարներին եւ աշխատանքային համաժողովներին: Համաժողովների ընթացքում քննարկվում եւ վերլուծվում են իրական գործեր, որոնք ներկայացվում են առանձին երկրների մասնակիցների կողմից:  Հանձնաժողովի անդամները եւ աշխատակիցները մասնակցել են Վիեննայում եւ Բուդապեշտում OECD-ի կողմից կազմակերպված սեմիանրներին եւ համաժողովների (տես` Համաժողովներ եւ այլ իրադարձություններ):
 
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոն OECD RCC
 
Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (Budapest RRC) հիմնադրվել է 2005 թվականին: Կենտրոնի նպատակն է միջին, արեւելյան եւ հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում խթանել մրցակցության օրենքը և քաղաքականությունը: Կենտրոնը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD-ի) եւ Հունգարիայի մրցակցության մարմնի  (HCA) նախաձեռնությունն է: Այն մրցակցության օրենքի եւ քաղաքականության հարցերի վերաբերյալ միջին, արևելյան եւ հյուսիս-արևելյան Եվրոպայի երկրների պաշտոնյաների համար պարբերաբար հանդիպման, փորձի փոխանակման եւ կարողությունների կատարելագործման կենտրոն է` համաժողովների, սեմինարների եւ ուսումնական ծրագրերի միջոցով, ինչը նաև հնարավորություն է ստեղծում բանավիճել մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ:
 
Հանձնաժողովը Կենտրոնի ստեղծման օրվանից սերտ համագործակցում է թե՛ ճիշտ գործելակերպ որդեգրելու եւ թե՛ մրցակցության պաշտպանության քաղաքականության կիրարկման հիմնախնդիրների ուղղություններով: Համագործակցության արդյունքներն արտահայտվում են մի շարք ձևերով`
  • հանդիպումներ և համաժողովներ փորձագետների, պետական պաշտոնյանների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ այլ մասնագիտացված խմբերի միջև,
  • ուսուցում, տեխնիկական աջակցություն եւ համագործակցության ծրագրեր,
  • զեկույցներ եւ ուսումնասիրություններ: 
Նշված միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար տես` «Համաժողովներ և այլ միջոցառումներ»  բաժինը:
 
Համաշխարհային բանկ (ՀԲ)
 
Համաշխարհային Բանկն ամբողջ աշխարհում զարգացող երկրների համար ամենախոշոր ֆինանսական և տեխնիկական աջակցության աղբյուրն է:
Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944 թվականին, հանդիսանում է զարգացման նպատակով աջակցման ամենախոշոր կառույցներից մեկը աշխարհում: Նրա հիմնական նպատակն է բնակչության աղքատ խմբերին եւ աղքատ, զարգացող երկրներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցումը: Բանկն օգտագործում է իր ֆինանսական ռեսուրսները, բարձրակարգ անձնակազմը եւ գիտելիքների խոշոր բազան՝ զարգացող երկրներին օգնություն ցույց տալու նպատակով։ Համաշխարհային բանկի առաքելությունն է գլոբալ աղքատության կրճատումը եւ կենսամակարդակի բարելավումը։
Համաշխարհային բանկի գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ):
 
Հանձնաժողովը Համաշխարհային Բանկի հետ վարում է բանակցություններ մրցակցության հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով:
 
 
ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման հարցերով համաժողովը, որը հիմնադրվել է 1964 թվականին որպես մշտական միջկառավարական մարմին, Գլխավոր ասամբլեայի հիմնական մարմինն է՝ առևտրի եւ զարգացման բնագավառում: Նրա մանդատն է՝ խթանել առևտուրը եւ զարգացումը` մասնավորապես զարգացող երկրներում:
ՄԱԱԶՀ-ի հիմնական նպատակներն են` ավելացնել զարգացող երկրների առևտրի, ներդրումների եւ զարգացման հնարավորությունները, օգնել նրանց դիմակայելու գլոբալացման հետևանքով առաջացած դժվարություններին և հավասար հիմունքներով ինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը: ՄԱԱԶՀ-ն այս նպատակներին է հասնում հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների, միջկառավարական քննարկումների, տեխնիկական համագործակցության և քաղաքացիական հասարակության ու գործարար աշխարհի հետ համագործակցության միջոցով:
ՄԱԱԶՀ-ի համաժողովը` նրա բարձրագույն մարմինը, կազմվել է 190 անդամ պետություններից և գումարվում է չորս տարին մեկ անգամ: Գործադիր մարմինը` առևտրի եւ զարգացման խորհուրդը, պատասխանատու է ՄԱԱԶՀ-ի գործունեությունը համաձայնեցված, առաջնային խնդիրներին զուգընթաց տանելու համար:
ՄԱԱԶՀ-ն նաև նպաստեց 1980 թվականին մրցակցության կանոնների համընդհանուր, կամավոր հիմունքներով կնքված համաձայնագրի կայացմանը, որով սահմանվում էին մի շարք բազմակողմ սկզբունքներ և կանոններ՝ գործարարությունը սահմանափակող գործելակերպի վերահսկման համար: Այս համաձայնագիրը վերանայվում է 5 տարին մեկ անգամ:
Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա):
Հանձնաժողովը ՄԱԱԶՀ-ի հետ համագործակցում է 2005 թվականի նոյեմբերին Մրցակցության օրենքի եւ քաղաքականության ոլորտում ՄԱԿ-ի 5 րդ համաժողովի կողմից ընդունված բանաձևի կիրառման շրջանակներում:
 
 
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) աշխարհի ամենամեծ տարածաշրջանային անվտագության կազմակերպությունն է, որի կազմի մեջ է 55 անդամ երկիր՝ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Ակտիվ գործունեություն է իրականացնում վաղ նախազգուշացման, ճգնաժամերի կարգավորման, հակամարտությունների կանխման եւ հետ հակամարտության իրավունքների վերականգման ուղղությամբ: ԵԱՀԿ-ի (OSCE) մոտեցումն անվտանգությանը հետևյալն է՝ բազմակողմանի և համատեղ: Անվտանգությանն առնչվող հարցերի բազմակողմանի հանգուցալուծումը ներառում է բանակի վերահսկումը, դիվանագիտական միջոցներով հակամարտությունների կանխումը, վստահության եւ անվտանգության ստեղծման միջոցառումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ընտրությունների ընթացքի ուսումնասիրությունը, տնտեսական եւ շրջակա միջավայրի անվտանգությունը: Համատեղ համաձայնություն նշանակում է, որ ԵԱՀԿ-ին (OSCE) անդամակցող պետություններն ունեն համագործակցության հավասար կարգավիճակ, եւ որոշումները կայացվում են ելնելով փոխհամաձայնությունից:
 ԵԱՀԿ (OSCE) գրասենյակը գտնվում է Վիեննայում, Ավստրիա:
 
Հանձնաժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքներից է` համատեղ համաժողովի կազմակերպումը  եւ հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքներ : Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում ԵԱՀԿ գրասենյակն աջակցել է Հանձնաժողովին` առաջին ինտերնետային կայքի ստեղծման հարցում:
Մրցակցության քաղաքականության խթանման նպատակով Եվրոպական անվտանգության եւ համագործակության կազմակերպության (OSCE) հետ 2006 թվականին վերսկսվել են բանակցություններ՝ նոր տեխնիկական աջակցության ծրագիր իրականացնելու նկատառումով: 
 
Գերմանիայի  տեխնիկական աջակցության ընկերություն (GTZ)
 
22/01/2010
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.