|
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը հիմնադրվել է 2000 թվականի հունվարի 25-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում` «Համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին» պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից: Այժմ Խորհուրդն իր կազմում ունի 11 անդամ պետություն` Հայաստանի հանրապետությունը, Բելառուսի հանրապետությունը, Ադրբեջանի հանրապետությունը, Ղազախստանի հանրապետությունը, Ղրղզական հանրապետությունը, Ուզբեկստանի հանրապետությունը, Ուկրաինան, Թուրքմենստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի հանրապետությունը, Մոլդովայի հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունից Խորհրդի անդամ են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը:
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհուրդ Գովազդի ոլորտում նպատակ ունենալով համախմբել հակամենաշնորհային և այլ լիազոր մարմինների ջանքերը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 19-ի հերթական նիստի ժամանակ ստորագրվեց «ԱՊՀ անդամ երկրների միջև գովազդի ոլորտում համագործակցության» համաձայնագիր: Համաձայնագրի դրույթներն իրականացնելու նկատառումով ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 2004 թվականի մայիսի 17-ին ք.Կիևում տեղի ունեցած XIX նիստի ժամանակ Խորհրդի ներքո հիմնադրվեց գովազդի կոորդինացիոն խորհուրդ, որը գործում է համաձայն «ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի մասին» կարգի: Խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհուրդը մշտական գործող խորհրդատվական-խորհրդակցային մարմին է, որի նպատակն է գովազդային գործունեության կարգավորման ոլորտում ապահովել փոխհարաբերություններ Համագործակցության պետական մարմինների միջև, որոնք կարգավորում են գովազդային գործունեությունը՝ գովազդի շուկայի մասնակիցներին կիրարկելով գովազդային գործունեության ոլորտում «ԱՊՀ անդամ երկրների միջև գովազդի ոլորտում համագործակցության» համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը և «Անտարես Հոլդինգի» նախագահ, Հայաստանի Հանրապետության գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2001 թվականից հանդիսանում է Մրցակցության միջազգային ցանց կազմակերպության անդամ: Մրցակցության միջազգային ցանցը (ICN) կոչված է ամբողջ աշխարհում խթանելու մրցակցության մարմինների համագործակցությունը: ICN-ը տարին մեկ անգամ հրավիրում է Համաժողով` ուսումնասիրելու և գնահատելու նախորդ տարիների արդյունքները, ինչպես նաև նախագծելու հետագա աշխատանքային գործունեության իրականացման ուղիները: «Մրցակցության միջազգային ցանց» (ICN) կազմակերպության անդամակցությունը և վերջինիս աշխատանքային խմբերում իրականացվող աշխատանքները հնարավորություն են տալիս Հանձնաժողովին անմիջականորեն մասնակցել միջազգային տնտեսական մրցակցության ոլորտում ծագած խնդիրների լուծման գործընթացին, նպաստել Հայաստանի մրցակցության օրենսդրության կիրարկման մեխանիզմների և միասնական տեսակետի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային հանրությանը ծանոթացնել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:
ICN-ի գործառույթների, Կառավարման և աշխատանքային խմբերի գործունության, տարեկան համաժողովների, անդամ պետությունների, նորությունների և այլ իրադարձությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ICN-ի ինտերնետային կայքից` www.internationalcompetitionnetwork.org:
|