SCPEC
Մուտք
Գաղտնագրի հիշեցում
Գրանցում
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ|Գրանցում
 Փնտրել
Հայտարարագրեր
Առցանց ձեւ
Ձեր հայտարարագրի կարգավիճակը
Պարբերական հաշվետվություններ
Բողոքներ
Բողոքարկման կարգը
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ
ՀՔՄԽ 30-րդ հոբելյանական նիստ, 7-8 հոկտեմբերի 2009,
ք.Երևան



Հայաստանը Մրցակցության Միջազգային Ցանցի (ICN) անդամ է
ICN 9-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
Հայտարարագրեր
Համակենտրոնացման հայտարարագրումը
 
1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
ա) մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ.
բ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ.
գ) մասնակիցներից  մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ.
դ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝
ա)  անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.
բ) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ.
գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.
դ) հայտարարագրողի ցանկությամբ` նաև ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:
Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանվել է Հանձնաժողովի 2008 թվականի, հունվարի 21-ի  թիվ 01-Ն  որոշմամբ:
 
Համակենտրոնացման պետական կարգավորումը
 
1. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումն արգելվում է, բացառությամբ այն դեպքի երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը:
2. Հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:
3. Արգելվում է հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը՝ մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:
4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
Իրավական ձեւեր
 
Փաստաթղթերն ընթերցելու համար օգտվեք Unicode տառատեսակից։
 
 
 
Վերև
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.