|
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր իրավասությունների համաձայն գործեր է վարում, ուսումնասիրություններ է իրականացնում, վարույթներ է հարուցում, որոշումներ է ընդունում կամ կարգավորման ու կանոնակարգման բնույթի այլ միջոցառումներ է իրականացնում
- հակամրցակցային համաձայնությունների,
- մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումների,
- արգելված համակենտրոնացումների,
- անբարեխիղճ մրցակցության,
- արգելված պետական օժանդակության
ուղղություններով: Վերոհիշյալ խախտումների առնչությամբ գործերը հարուցվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող դիմում-բողոքների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, մրցակցության պաշտպանության նպատակով սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն կամ կենտրոնացվածության բարձր աստիճան ունեցող, ինչպես նաեւ այլ ապրանքային շուկաներում Հանձնաժողովի կողմից իրականացվող շարունակական դիտանցումների եւ մրցակցության իրավիճակի գնահատման ընթացքում ի հայտ եկած փաստերի ու երեւույթների հիման վրա:
Վերև
|